Քիմ և Քորթնի Քարդաշյաններն իրենց երեխաներին մկրտել են Էջմիածնում
Monday, October 7, 2019Քիմ և Քորթնի Քարդաշյան քույրերը հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական ծառայության պետ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Ոչ մի հատուկ արարողակարգ չի եղել. ինչպես մյուս բոլոր ընտանիքները, այնպես էլ նրանք նախապես գրանցվել և նշանակված ժամին եկել ստացել են մկրտությունը»,-նշեց Տեր Վահրամը: Երեխաները մկրտվել են Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում:
Քիմ Քարդաշյանը որպես հատուկ զեկուցող ելույթ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար
https://armenpress.am/arm/news/990750.html