Փայլանը հայց է ներկայացրել ադրբեջացի կնոջ դեմ
Friday, February 12, 2021Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ դիմել է իրավապահ մարմիններին՝ մեղադրանք ներկայացնելով ադրբեջանցի կնոջ դեմ, որը հայտարարել է, որ ցանկանում է գլխատել 20 հայի. գրում է ermenihaber-ը:
Նշենք, որ Թուրքիայում անցկացված հարցումներից մեկի ժամանակ ադրբեջանցի մի կնոջ հարցրել են. «Ի՞նչ կարող էիք անել` իմանալով, որ դրա համար ձեզ ոչինչ չի լինի»:
Նա առանց երկմտելու պատասխանել է. «Ես 20 հայի գլուխ կկտրեի»: