Վաշինգթոնը պաշտպանելու է երկրի շահերը Մերձավոր Արևելքում. Մայք Փենս
Tuesday, July 9, 2019ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Վաշինգթոնը պաշտպանելու է երկրի շահերը Մերձավոր Արևելքում: Հաղորդում է Reuters-ը։
Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել այն բանից հետո, երբ Իրանի ղեկավարներն ասել են, որ աստիճանաբար չեղարկում են 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
«Հուսով ենք, որ լավ կլինի, բայց բոլոր դեպքորում մենք, մեր զինված ուժերը պատրաստ ենք պաշտպանել մեր շահերը, տարածաշրջանում գտնվող մեր զինվորներին և քաղաքացիներին»,- ասել է Փենսը:
Իրանի միջուկային գործակալության պաշտոնյաները հաղորդել են, որ ուրանի հարստացման աստիճանը 3.67 տոկոսից կհասցնեն 20 տոկոսի:
«Իրանը չպետք է Միացյալ Նահանգների զսպվածությունն ընկալի որպես վճռականության պակաս»,- նախազգուշացրել է Փենսը:
Երեկ Եվրամիությունը հորդորել է Իրանին դադարեցնել այդ ակտիվությունը և չխախտել 2015 թվականի պայմանագիրը:
«Դա վերաբերվում է նաև պայմանագրով սահմանված ուրանի հարստացման քանաքին և աստիճանին»,- ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը:
Իրանը պնդում է, որ չի բանակցի ամերիկյան պատժամիջոցներին ենթարկվելու պայմաններում:

https://m.shamshyan.com/hy/article/2019/07/09/1129517/