Սիրիացի վարձկանները BBC-ին պատմել են, որ ադրբեջանցիներն իրենց որպես «թնդանոթի միս» էին օգտագործում ԼՂ-ում
Thursday, December 10, 2020Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցած սիրիացի վարձկանները հեղինակավոր BBC լրատվամիջոցին պատմել են, թե ինչպես են օգտագործվել, որպես «թնդանոթի միս»: Վարձկանները նշել են, որ իրենց գումար են առաջարկել առաջնագծում կռվելու համար:
«Մեզ ասացին, որ մեր առաքելությունն է լինելու, որպես ժամապահ լինել Ադրբեջանի սահմանին: Այդ աշխատանքի համար մեզ առաջարկեցին ամսական 2 հազար դոլար: Համաձայնեցինք, սակայն, երբ ժամանեցինք Ադրբեջան, հաջորդ օրը մեզ միանգամից տեղափոխեցին առաջնագիծ»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է սիրիացի վարձկանը:
«Անդադար կրակահերթը տևեց մոտ 30 րոպե: Այդ րոպեները դար էին թվում: Այդ ժամանակ ես փոշմանեցի, որ եկել եմ Ադրբեջան»,- ասել է նա:
Լրագրողի հետ զրույցում վարձկանները նշել են, որ մահն ամենուր էր և իրենք օգտագործվում էին, որպես «թնդանոթի միս», իսկ ապրելու հավանականությունն ընդամենը 1% էր:
Արցախի նկատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում Ադրբեջանի կողմից մասնակցում էին նաև սիրիացի վարձկան-ահաբեկիչներ: Այս հանգամանքը փաստվել է Հայաստանի, Արցախի և մի շարք այլ պետությունների կողմից:
https://armenpress.am/arm/news/1037431.html