Սի Ծինպինը Թրամփին կոչ Է արել ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները
Tuesday, July 2, 2019ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները: Հուլիսի 2-ին այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործախարարության ղեկավար Վան Ին: Հաղորդում են չինական լրատվամիջոցները։
«Սի Ծինպինը Օսակայում G20-ի գագաթնաժովում Միացյալ Նահանգներին կոչ է արել ճկունություն հանդես բերելու և մերձենալու հյուսիսկորեական կողմին, մասնավորապես, ժամանակին մեղմացնելու ԿԺԴՀ-ի նկատամամբ պատժամիջոցները»,- ասել է Վան Ին մամուլի ասուլիսի ընթացքում, նրա խոսքը մեջբերում է AFP-ն:
«Անհրաժեշտ Է երկխոսության միջոցով գտնել լուծումը, որը կփարատի բոլոր կողմերի կասկածները»,- նշել է Չինաստանի ԱԳ նախարարության ղեկավարը:
Հունիսի 30-ին Հարավային Կորեա կատարած այցի շրջանակներում ԱՄՆ-ի ղեկավարն այցելել Է երկու կորեական պետությունների սահմանի ապառազմականացված գոտի, որտեղ Փանմունջոմ սահմանային կետում հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ: Թրամփը նրա հետ զրույցի ընթացքում անցել է երկու կորեական պետությունների միջև ձգվող սահմանազատիչ գիծը և արել մի քանի քայլ՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որը եղել Է ԿԺԴՀ-ի տարածքում։

https://m.shamshyan.com/hy/article/2019/07/02/1128933/