Ռուսաստանից զինվորական պատվիրակություն կայցելի Թուրքիա
Monday, October 28, 2019Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Սիրիայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 28-ին հայտնել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) (քրդական կազմավորումները) դուրս չգան անվտանգության գոտուց, ապա մենք նրանցից կմաքրենք այդ տարածքները: Այժմ չի կարելի ասել, որ ԺԻՈւ-ի բոլոր զինյալները հեռացել են այդ տարածքներից: Մեզ մոտ ՌԴ-ից պատվիրակություն կժամանի` քննարկելու այն քայլերը, որոնք անհրաժեշտ Է ձեռնարկել (Սիրիայի հյուսիս-արեւելքում) պլանավորված համատեղ պարեկության շրջանակում»,-ընդգծել Է նախարարը:
https://armenpress.am/arm/news/993204.html