Ռուսաստանը դիտորդական թռիչք կիրականացնի ԱՄՆ-ի տարածքով
Monday, May 13, 2019Ռուս օդաչուները պատրաստվում են դիտորդական թռիչք կատարել Միացյալ Նահանգների օդային տարածքով։ Այդ մասին հայտնում է ՌԴ զինված ուժերին պատկանող «Կարմիր աստղ» թերթը։
Թռիչքը կիրականացվի բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակներում։
«Բաց երկնքի վերաբերյալ միջազգային պայմանագրի շրջանակում ռուս տեսուչների խումբը ծրագրում է դիտորդական թռիչք իրականացնել ԱՄՆ-ի տարածքի վրայով Ту-154МЛК-1 ինքնաթիռով»,-ասված է հայտաարության մեջ։
Նշվում է, որ թռիչքը ռուսական կողմը կարող է իրականացնել մայիսի 12-ից մինչև մայիսի 20-ը ընկած ժամանակահատվածում , և ինքնաթիռը կարող է օդ բարձրանալ Միսսուրի նահանգում տեղակայված օդակայանից։
https://m.shamshyan.com/hy/article/2019/05/13/1124641/