Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Արցախ
Monday, December 7, 2020Կիրակի օրը 859 մարդ է վերադարձել Ստեփանակերտ` ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ի վեր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 34 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուսական հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բուժաշխատողները բազմաֆունկցիոնալ թիմեր են ստեղծել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար: «Տեղի բնակիչների բժիշկներին դիմելը, որպես կանոն, կապված է տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրման հետ, ատամնաբուժական օգնության տրամադրման հետ», - ասված է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Բժիշկների խմբերում ընդգրկված են տարբեր մասնագետներ, ինչպես նաև հոգեբաններ, ովքեր օգնություն են ցուցաբերում հեռավոր գյուղերում և մարզերում:
Հիշեցնենք, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները։
https://www.azatutyun.am/a/30987488.html