Չինական կորոնավիրուսի առավելագույն ինկուբացիոն շրջանն սպասվածից ավելի երկար Է
Monday, February 10, 2020Նոր չինական կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համար առավելագույն ինկուբացիոն շրջանը՝ այսինքն՝ վարակումից մինչեւ հիվանդության ախտանիշների դրսեւորումը, կարող Է հասնել 24 օրվա: Այդ մասին գրել Է Sina-ն՝ վկայակոչելով medRxiv.org-ում հրապարակված գիտական հոդվածի պրեպրինտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ՉԺՀ-ի 31 նահանգներում եւ մունիցիպալիտետներում նոր տիպի կորոնավիրուսով (2019-nCoV) վարակման 1099 դեպքերի հետահայաց հետազոտումը հայտնաբերել Է, որ ախտահարման դեպքում ինկուբացիոն շրջանը միջին հաշվով կազմում Է երեք օր, առավել երկարատեւ դեպքը 24 օր Է»,- գրում Է Sina-ն:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ առավելագույն ինկուբացիոն շրջանը կազմում Է շուրջ երկու շաբաթ: Թոքաբորբը, որն առաջացնում Է նոր տիպի կորոնավիրուսը, մյուս համանման հիվանդություններից սկզբունքորեն տարբերվում Է նրանով, որ դեռ հիվանդության գաղտնի ընթացքի ժամանակ դրա կրողն արդեն կարող Է վարակել շրջապատողներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/1004302.html