Նոր Հայաստանում կանայք պետք է քաղաքական և տնտեսական առումով ակտիվ լինեն. Փաշինյանը Հանրապետության հրապարակում շնորհավորեց կանանց
Friday, March 8, 2019ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-ի իր աշխատանքային օրն ավարտեց մի փոքր շուտ` անձամբ շնորհավորելու համար կանանց և աղջիկներին տոնի առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը շրջեց Հանրապետության հրապարակով, ծաղիկներ նվիրեց անցորդ կանանց և աղջիկներին ու հրավիրեց նրանց Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված քննարկման:
«Այսօր աշխատանքային օրը մի քիչ շուտ ենք ավարտում, որպեսզի մեր կանանց, մեր քույրերինանձամբ շնորհավորենք մարտի 8-ի առիթով, և նաև նրանց հետ որոշակի քննարկում ունենանքմարտի 8-ի խորհրդի մասին: Մարտի 8-ը միայն ծաղիկներ չեն: Ինձ համար շատ կարևոր էարձանագրել, որ մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության օրն է»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանի Հանրապետությունը կանանց իրավունքների պաշտպանության առումով շատ առաջադեմ պետություն է, քանի որ դեռ 1918 թվականին Հայաստանում կանայք արդեն ընտրելու իրավունք են ունեցել, մինչդեռ օրինակ Ֆրանսիայում, Հունգարիայում և մի շարք այլ երկրներում 40-ականներից հետո են կանայք ընտրելու իրավունք ստացել:
Մոտ 40 րոպե Հանրապետության հրապարակում քաղաքացիների հետ շփվելուց հետո, Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ իր նախնական մտահաղացումը՝ քննարկել կանանց իրավունքների հետ կապված հարցերը, վերածվեց սելֆիի, սակայն ընդգծեց, որ հարցը բարձրացված է և բաց:
«Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր։ Եվ, իսկապես, կանանց քաղաքականակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց, որ Հայաստանում իսկապեսդարակազմիկ փոփոխություններ տեղի ունենան: Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում կանայքպետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով ակտիվ լինեն, և նրանց իրավունքներըպետք է պաշտպանված լինեն: Դա առաջին հերթին մթնոլորտ է, և այդ մթնոլորտը կա»,- նշեց վարչապետը:
Նա իր ընտանիքի օրինակով հույս հայտնեց, որ Հայաստանում միշտ էլ կլինեն բազմազավակ, ամուր և, միևնույն ժամանակ, հանրային իմաստով ակտիվ ընտանիքներ:
https://armenpress.am/arm/news/966909.html