Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և սենատոր Քամալա Հարիսը առաջին անգամ միասնաբար հանդես եկան Դելավեր նահանգի Վիլմինգթոն քաղաքում: Դրան նախորդել էր Քամալա Հարիսի ընտրությունը որպես փոխնախագահի թեկնածու:
Դեմոկրատների ազգային համագումարը անցավ Վիսկոնսինի Միլվուկի քաղաքում, սակայն COVID-19- ի պատճառով պաշտոնական արարողության մեծ մասը տեղի ունեցավ առցանց: Համագումարին ելույթ ունեցան կուսակցության ակնառու դեմքեր ու նախկին նախագահներն ու նախագահի թեկնածուները, նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, նախագահներ Բիլ Քլինթոնն ու Բարաք Օբաման, ներկա օրենսդիր Ալեքսանդրիա Օկասիո-Քորտեզը, սենատոր Բերնի Սանդերսը և այլոք:
Նախագահ Թրամփը Վաշինգտոնում վերջերս կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ լսել է այն համոզիչ փաստարկները, որոնք կասկածի տակ են դնում Հարիսին փոխնախագահի պաշտոնում ընտրելու իրավասությունը:
Հարիսը սակայն ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Օքլանդ քաղաքում: Քննադատները համեմատում են Թրամփի դիտողություններն ու մեղադրանքները նախկին նախագահ Օբամայի հասցեին հնչեցված մեղադրանքների հետ, որոնք ևս կասկածի տակ էին առնում այս անգամ Օբամայի ԱՄՆ քաղաքացիությունը:
Թրամփի նախընտրական քարոզչության ավագ խորհրդական Ջեյսոն Միլերը մեղադրել է լրատվամիջոցներին ՝ Հարիսի իրավասության հարցի վրա այսքան կենտրոնանալու համար:
Նա նշել է, որ Թրամփի քարոզչական թիմը հետաքրքրված չէ այս հարցով, սակայն մամուլը շարունակում է շրջանառել այս թեման:
Հանրապետական կուսակցության համագումարը մեկնարկում է օգոստոսի 24 -ին, որի ընթացքում Թրամփը պաշտոնապես կառաջադրվի որպես այս կուսակցությայն թեկնածու: Այն անցնում է Հյուսիսային Քարոլինայի Շարլոթ քաղաքում, որին մասնակցում են նախկինից ավելի քիչ թվով պատվիրակներ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Նախագահ Թրամփը, համագումարի ժամանակ ելույթ ունենալով, քննադատել է դեմոկրատներին ու նրանց թեկնածու Ջո Բայդենին՝ նրանց որակելով սոցիալիստներ, որոնք ‘’վտանգում են ԱՄՆ-ի պետությանը’’: Նախագահը դեմոկրատներին քննադատել է նաեւ, իր խոսքերով ասած, հարկերը բարձրացնելու ծրագրերի համար:
https://www.amerikayidzayn.com/a/5556138.html