Մոսկվան սեփական քաղաքացիների բողոքն ամերիկյան միջամտությամբ է բացատրում
Wednesday, August 21, 2019Ռուսաստանի խորհրդարանականների կարծիքով, Մոսկվայում անցած զանգվածային բողոքի ցույցերի թիկունքում Միացյալ Նահանգներն է: Խորհրդարանականները նախատեսում են նույնիսկ հետաքննություն անցկացնել:
«Մենք տեսնում ենք արտերկրյա միջամտություն, ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը, դեսպանությունը նույնիսկ կոչ են անում մասնակցել չարտոնված ցույցերին՝ դա անընդունելի է», - Ռուսաստանի խորհրդարանի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի խոսքով, Դումայում հարցը հետաքննող հատուկ հանձնաժողով է ձեւավորվելու:
Իրականում Ռուսաստանի պաշտոնյաները քննադատում են ԱՄՆ-ի Պետքարտուղարությաննը իրենց կայքերում ցուցարարների հայտարարված երթուղին հրապարակելու մեջ, որը պարունակում էր ճիշտ հակառակ կոչը՝ ամերիկացիներին խորհուրդ էր տրվում զերծ մնալ այդ վայրերից։
Իրականում, ռուսաստանցի խորհրդարանականներն իրենց մեղադրանքներով փորձում են նմանակել ԱՄՆ-ի Կոնգրեսին, որը մեղադրել էր Մոսկվային ամերիկյան ընտրություններին միջամտության մեջ, նշում է ռուսաստանցի լրագրող Սերգեյ Պարխոմենկոն.
«Այստեղ նկատվում է ընդօրինակման տարրեր, որոնք լայնորեն տարածված են այսօր ռուսական քաղաքական դաշտում: Նրանց արդարացումը մեկն է՝ «Մենք պարզապես հակադարձում ենք»:
Ռուսաստանը նաեւ պահանջում է Գուգլից զտել ցույցերը լուսաբանող տեսանյութերը եւ դադարեցնել YouTube-ի ծանուցումները ցույցերից ուղիղ եթերների մասին: Այս ամենը հանգեցնելու է Ռուսաստանում խոսքի ազատության մակարդակի էլ ավելի վատթարացմանը, կանխատեսում է Պարխոմենկոն:
Ռուսաստանի խորհրդարանական նոր հանձնաժողովն իր աշխատանքը կսկսի արդեն օգոստոսի վերջին:
https://www.amerikayidzayn.com/a/5051415.html