ՀՀ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը մասնակցել է Կալիֆորնիայի առևտրի միջազգային ֆորումին
Friday, May 24, 2019Մայիսի 22-23-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Կալիֆորնիայի մայրաքաղաք Սակրամենտոյում մասնակցեց Կալիֆորնիայի առևտրի պալատի կազմակերպած միջազգային ֆորումին: Միջոցառմանը մասնակցում էին նահանգային առաջնորդները, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրային և մասնավոր խոշորագույն ընկերությունների ղեկավարներ և բազմաթիվ երկրների գլխավոր հյուպատոսներ:
Դեսպան Բայբուրդյանը մասնակցեց նաև 94-րդ անգամ անցկացվող Կալիֆորնիայի առևտրի պալատի ավանդական նախաճաշին, որը Կալիֆորնիայի քաղաքական ու տնտեսական առաջնորդների համար կարևորագույն հարթակ է հանդիսանում նահանգի տնտեսությանը, կառավարման համակարգին և գործարար դաշտին առնչվող խնդիրները քննարկելու համար:
Միջոցառումների ընթացքում գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը Կալիֆորնիայի նահանգապետ Գավին Նյուսոմի (Gavin Newsom) հետ զրույցում երախտագիտություն հայտնեց Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նպատակին նահանգային բյուջեից 5 մլն. դոլար հատկացնելու որոշման համար: Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի և Կալիֆորնիայի գործակցությունը խորացնելու խնդիրներին:
https://m.shamshyan.com/hy/article/2019/05/24/1125645/