Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին
Wednesday, January 27, 2021Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին, Մոսկվայում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Հիշեցնենք, երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումը այս հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունք է։
44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ հանդիպելով՝ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը Մոսկվայում համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի երեք պետությունների փոխվարչապետերից կազմված աշխատանքային խումբը կհանդիպի մինչև հունվարի 30-ը, կկազմեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը միտված աշխատանքների ցանկ, կստեղծվեն ոլորտային փորձագիտական ենթախմբեր, և մինչև այս տարվա մարտի 1-ը երեք երկրների ղեկավարներին կներկայացվի Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով փոխադրումների իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման ցանկն ու ժամանակացույցը։
https://www.azatutyun.am/a/31072591.html