Հայաստան է վերադարձել 4 գերի
Monday, December 28, 2020Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:
Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է»,- գրել է Ավինյանը:
https://armenpress.am/arm/news/1039185.html