Հայ ռեժիսորի ֆիլմը՝ մրցանակակիր ԼԱ միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում
Friday, August 4, 2023Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Օֆելյա Հարությունյանի «Գյուղ, որ կանգնի…» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը ԱՄՆ-ում հուլիսի 19-30-ը կայացած Լոս Անջելոսի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում դարձել է «Միջազգային լավագուն ֆիլմ» նոմինացիայի հաղթող: Փառատոնին հայտավորված էին 529 ֆիլմեր՝ աշխարհի 34 երկրներից:
Այս մրցանակը նաև կարևոր է նրանով, որ ֆիլմը որակավորվել է (կվալիֆիկացվել) և իրավունք է ստացել դիմելու «Օսկարի» մրցանակաբաշխությանը:
Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Լոռիի Մարգահովիտ գյուղում: Ֆիլմում միայն կանայք են և իրենց հոգեսերը: