Հայ համայնքի դիմումով Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց
Tuesday, January 19, 2021Կիպրոսի Հայ դատի հանձնախումբն երախտագիտությունն է հայտնել Պաֆոսի քաղաքապետին եւ ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ Փաշա փողոցի անվանումը՝ վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Կիպրոսի Հայ դատի հանձնախմբից։
«Մեր Յանձնախումբը, առաջին անգամ ըլլալով, քննած էր փողոցի փոփոխութեան հարցը, իր 14 Յուլիս, 2020-ի նիստի ընթացքին, ուր նուազդացուցիչ համարած էր, որ Հայոց Ցեղասպանութիւնը կազմակերպած դահիճին անունը պատիւի արժանացած է։
Այսօր, ուրախ ենք յայտարարելու, թէ մեր բոլորին բաղձանքը իրականացած է։ Մեր շնորհակալութիւնները Պաֆոսի Քաղաքապետ Պրն. Ֆետոն Ֆետոնոսին, որ առանց որեւէ տատամսումի եւ երկմտանքի հաստատեց արդարութիւնը», ասվում է հաղորդագրության մեջ։
https://armenpress.am/arm/news/1040717.html