Կորոնավիրուսի բռնկման հետեւանքներն ստույգ կանխատեսել այժմ հնարավոր չԷ. Եվրահանձնաժողով
Thursday, February 13, 2020Կորոնավիրուսի տարածման հետեւանքների ստույգ տնտեսական կանխատեսումն այժմ պատկերացնել հնարավոր չԷ, առայժմ հայտնի չԷ, թե որքան երկար կշարունակվի համաճարակը, եւ ինչպիսին կլինի դրա մասշտաբը: Դա խոստովանել Է Էկոնոմիկայի եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին՝ փետրվարի 13-ին ներկայացնելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) ձմեռային տնտեսական կանխատեսումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթում ասված Է, որ ԵՀ-ի բազային սցենարը ենթադրում Է «կորոնավիրուսի սահմանափակ ազդեցություն համաշխարհային տնտեսության վրա», եւ որ համաճարակի առավելակետն անցած կլինի 2020 թվականի առաջին եռամսյակում: Սակայն Ջենտիլոնին, պատասխանելով լրագրողների հարցերին, հարկադրված Էր խոստովանել, որ «դա կանխատեսում չԷ, այլ ենթադրություն, որը հիմք Է ընդունել Եվրահանձնաժոովը»:
«Ցավոք, բազային սցենարը մեր ենթադրությունն Է, դա կանխատեսում չԷ: Այսօր ստույգ կանխատեսում պատրաստել հնարավոր չԷ, քանի դեռ հայտնի չԷ համաճարակի տեւողությունը եւ դրա մասշտաբը,- նշել Է նա:- Ընդհանուր առմամբ այդ հիվանդության բռնկումը լուրջ ռիսկ Է մնում համաշխարհային տնտեսության նվազման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/1004831.html