Լոս Անջելեսում բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի և նրա դստեր աշխատանքների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Thursday, May 16, 2019Մայիսի 15-ին Լոս Անջելեսում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպված է ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո՝ Stephanie’s արվեստի ցուցասրահում:
Իր բացման խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ողջունեց ցուցահանդեսի նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես ամերիկահայ համայնքի մշակութային կյանքը հարստացնող և հայաստանյան արվեստի հետ հաղորդակից դառնալու հնարավորություն ընձեռող միջոցառում:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կառույցների անդամներ և մասնագետ-արվեստասերներ:
https://m.shamshyan.com/hy/article/2019/05/16/1124958/