Իրանի և ԱՄՆ միջև պատահականության հետևանքով պատերազմի ծագման վտանգ է առկա. Հանթ
Monday, May 13, 2019Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի համոզմամբ, Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը կարող է ծագել անգամ պատահականության հետևանքով: Այս մասին բրիտանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր Բրյուսելում, Իրանին նվիրված քննարկումներից առաջ:
«Պատահականության հետևանքով հակամարտության ծագման հավանականությունը մեզ լրջորեն մտահոգում է: Իրադրության սրման այս ֆոնին դա կարող է տեղի ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ կողմերից որևէ մեկն իրականում պատերազմ չի ուզում: Կարծում եմ, որ այժմ կողմերը պետք է հանդարտվեն և հասկանան, թե ինչ է մտածում դիմացինը: Իսկ ամենակարևորը թերևս Իրանի` միջուկային տերության վերածումը կանխելն է: Եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, նրա հարևանները ևս կցանկանան միջուկային զինանոց ստեղծել», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը:
https://www.azatutyun.am/a/29937918.html