Թրամփին նոր «Հիլարի Քլինթոն» է պետք՝ 2020-ի նախագահական ընտրություններում հաղթելու համար. NBC News
Thursday, April 4, 2019Որպեսզի 2020 թ-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում գործող նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հաղթանակ տանի, նրան հարկավոր է այնպիսի իրավիճակ ստեղծել, որը նման կլինի 2016 թ-ի նախագահական ընտրություններին։ Այդ մասին հայտնել է ամերիկյան NBC News հեռուստաալիքը։
Հեռուստաալիքն ընդգծել է, որ Թրամփին հարկավոր կլինի ունենալ հակառակորդ, ով մինչև քվեարկության օրը ԱՄՆ բնակչության շրջանում նույնպիսի ոչ բարձր հեղինակություն կունենա, ինչպիսին այդ ժամանակ ունեցել է ԱՆ-ի նախկին պետքարտուղար և նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը։
Հեռուստաալիքը հիշեցրել է, որ այդ ժամանակ Քլինթոնի վարկանիշը իջել էր մինչև 54 տոկոս։ Նման իրավիճակն էլ կարևոր ու դրական դեր կարող է խաղալ Թրամփի վերընտրման հարցում։
https://m.shamshyan.com/hy/article/2019/04/04/1121451/