Թրամփը պահանջում է դադարեցնել Իդլիբի դեմ ‘’անխնա’’ ռմբակոծությունները
Monday, June 3, 2019ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է, որ Սիրիան, Ռուսաստանն ու Իրանը դադարեցնեն Սիրիայի Իդլիբի գավառում ռմբակոծությունները:
Թվիթերի իր էջում կիրակի օրվա գրառման մեջ Թրամփն ասում է, թե ռմբակոծությունները ‘’անխնա կերպով սպանում են քաղաքացիական անձանց եւ աշխարհը դիտում է այս սպանդը’’:
Թուրքիայի սահմանին գտնվող Սիրիայի հյուսիսարեւելյան այս գավառը վերջին հատվածն է, որը դեռես մնում է նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը տապալելու նպատակ ունեցող ապստամբ ուժերի վերահսկողության ներքո:
Սիրիայի ու Ռուսաստանի զինված ուժերը կտրուկ կերպով ուժեղացրել են ռմբակոծություններն այստեղ, ուր կուտակվել են այլ հատվածներում պարտություն կրած ապստամբ ուժերը:
ՄԱԿ-ը եւ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ Իդլիբի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են հանգեցնել արյունահեղության եւ առաջ բերել զանգվածային փախստականության ճգնաժամ:
Ռազմական գործողությունները սկսվեցին մի քանի ամիս այն բանից հետո, երբ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը եկան հրադարարի շուրջ համաձայնության, ըստ որի Թուրքիան պիտի փորձեր զսպել զինյալների գործողություններն Իդլիբում: Թուրքիան մտահոգ է, որ լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում Իդլիբից փախստականների մեծ հոսք կսկսվի դեպի իր կողմը, որտեղ արդեն իսկ ապաստան է գտել սիրիացի 3 միլիոն 600 հազար փախստական:
https://www.amerikayidzayn.com/a/4943586.html