Թրամփը մտադիր է կրճատել ԱՄՆ պաշտպանական ոլորտի բյուջեն
Wednesday, July 31, 2019ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի կրճատել երկրում պաշտպանության ոլորտի բյուջեն, այս մասին նա հայտարարել է C-Span հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Մենք շատ հզոր զինված ուժեր ունենք, դրանք նախորդ անգամ ընդունված բյուջեից հետո շատ ավելի հզոր են դարձել: Ինչ-որ ժամանակ ինձ կհաջողվի նվազեցնել բյուջեն, սակայն մենք ստիպված էինք արդիականացնել մեր զինված ուժերը»,- ասել է Թրամփը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է պաշտպանական բյուջեի կրճատում, Թրամփը պատասխանել է՝ միանշանակ:
Նշենք նաև, որ Միացյալ Նահանգներում 2019թ.-ի ֆինանսական տարում պաշտպանական ոլորտին 716 մլրդ դոլար է հատկացվել, ինչը 3%-ով (20 մլն դոլար) գերազանցել է նախորդ տարվա բյուջեն:
https://m.shamshyan.com/hy/article/2019/07/31/1131346/