Թրամփը կոչ Է արել օրենք ընդունել զենքի գնորդների նախնական ստուգման մասին
Monday, August 5, 2019ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասում եւ Օհայոյում հրաձգությունների հետ կապված միջադեպերից հետո հանրապետականներին եւ դեմոկրատներին կոչ Է արել ընդունել օրենք, որը պատհանջում Է կենսագրական տվյալների ստուգում զենք գնելիս: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Էլ Պասոյում (Տեխաս) եւ Դեյթոնում (Օհայո) հրաձգությունից մարդկանց զոհվելն անհետեւանք անցնի: Նույնը վերաբերում Է լուրջ վերքեր ստացածներին: Մենք երբեք չենք կարող նրանց մոռանալ, ինչպես եւ ուրիշ շատերի նրանցից առաջ:
Հանրապետականները եւ դեմոկրատները պետք Է միավորվեն եւ կենսագրական տվյալների նախնական ստուգումների անցկացում սահմանեն, հնարավոր Է՝ միացնելով այս օրենսդրական ակտը ներգաղթի այդքան անհրաժեշտ բարենորոգման հետ»,- գել Է Թրամփը Twitter-ում:
ԱՄՆ-ի նախագահը հավելել Է, որ «այդ երկու ողբերգական իրադարձությունները պետք Է ինչ-որ լավ, եթե ոչ մեծ բանի հանգեցնեն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
https://armenpress.am/arm/news/983907.html