Թրամփը կարող Է վետո դնել Պենտագոնի բյուջեի՝ 733 մլրդ դոլարի քննարկվող նախագծի վրա
Wednesday, July 10, 2019ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող Է վետո դնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվող՝ 2020 ֆինանսական տարվա, որն սկսվում Է նոյեմբերի 1-ին, պաշտպանական բյուջեի՝ 733 միլիարդ դոլարի նախագծի վրա, եթե երկու պալատների օրենսդիրները դրան հավանություն տան: Այդ մասին ասված Է Սպիտակ տան՝ հուլիսի 9-ին տարածված՝ 10-Էջանոց հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ի կառավարությունը դժգոհ Է, որ օրենսդիր մարմնի՝ դեմոկրատների կողմից վերահսկվող ստորին պալատը Պետագոնին Է հատակցնում 733 միլիարդ դոլար՝ ավելի վաղ պահանջված 750 միլիարդ դոլարի փոխարեն: Եթե բյուջեի նախագծի այդ տարբերակն իր ներկայիս տեսքով ներկայացվի նախագահին, նրա խորհրդականները նրան խորհուրդ կտան վետո դնել» փաստաթղթի վրա, ասված Է Սպիտակ տան հայտարարության մեջ: Այնտեղ նաեւ նշված Է, որ «(օրինագծի) մի շարք դրույթներ խորն անհանգստություն են առաջացնում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/981225.html