Թրամփը «ռազմավարական» Է որակել Գրենլանդիան գնելու մտադրությունը
Monday, August 19, 2019ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է Դանիայից Գրենլանդիան գնելու իր մտադրությունը: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը:
Ըստ նախնական հաշվարկների՝ գործարքի արժեքը կարող է կազմել 10 տրիլիոն դոլար, որը գերազանցում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի կեսը: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Թրամփի մտադրությունը «կատակ է համարել»։
https://m.shamshyan.com/hy/article/2019/08/19/1132882/