Թուրքիան սկսել Է Կիպրոսի ափերի մոտ հորատումը՝ չնայած ԵՄ-ի պատժամիջոցների սպառնալիքին
Friday, November 15, 2019Թուրքիայի «Ֆաթիհ» հորատանավն սկսել Է Կիպրոսի ափերի մոտ ածխաջրածինների հանքավայրերի երկրաբանական հետախուզումը՝ չնայած Եվրամիության կողմից պատժամիջոցների սպառնալիքին: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտարարել Է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆաթիհ» նավն ավարտել Է հետախուզումը եւ հորատումը Թուրքիայի ափամերձ ծանծաղուտում եւ նախօրյակին ձեռնամուխ Է եղել նոր առաքելության Կիպրոսի Կարպաս թերակղզուց հարավ»,- Օքթայի խոսքը մեջբերում Է Anadolu գործակալությունը:
Նա հավելել Է, որ Եվրամիության պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովի արեւելյան մասում հանքավայրերի հետախուզման Անկարայի պլանների վրա:
Ավելի վաղ Կիպրոսի կառավարությունը վճռականորեն դատապարտել Է ծովում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու եւ ափամերձ ծանծաղուտի սահմաններում նոր հորատում կատարելու Թուրքիայի մտադրությունը: Նոյեմբերի 11-ին Եվրամիության խորհուրդը հավանություն Է տվել սահմանափակիչ միջոցների շրջանակային գործիքին՝ ի պատասխան Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի չարտոնված հորատմանը:
Այդ շրջանակները թույլ կտան պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական կամ իրավական անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արեւելյան Միջերկրականում ածխաջրածինների չարտոնված հորատման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
https://armenpress.am/arm/news/995358.html