Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի մոտ գտնվող այգում
Monday, December 16, 2019Հռոմում Հովհաննես Թումանյանի արձանը տեղադրվելու է Իտալիայի նախագահական «Կուիրինալե» պալատի հարևանությամբ գտնվող այգում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Այն, նախնական պայմանավորվածության համաձայն, լինելու է կիսանդրի: Հեղինակը և նյութը, որից պատրաստված է լինելու կիսանդրին, դեռևս որոշված չեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձանն իտալական կողմի պահանջով պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Առայժմ հստակեցված չէ՝ արձանը պատրաստվելու է Հայաստանում, թե Իտալիայում։ Աշխատանքներ են տարվում 2020թ. ընթացքում կիսանդրին տեղադրելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Միլանում Կոմիտասի արձանի տեղադրմանը, ապա այդ մտահղացումը գտնվում է նախնական քննարկման փուլում և այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
2019թ. նշվում էին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 150-ամյակները: Հոբելյաններն ընդգրկվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում:
https://armenpress.am/arm/news/999020.html