ԱՄՆ Կոնգրեսի մահմեդականների հանձնախմբի հանդիպմանը կոնգրեսական Իլհան Օմարը հայտնել է, որ շարունակելու է պայքարել ամերիկացի մահմեդականների իրավունքների պաշտպանության համար:
Նախագահ Թրամփը քննադատության է ենթարկել Մինեսոտայի կոնգրեսականին, ինչպես նաև վերջինիս գործընկերներ Ռաշիդա Թլաիբին, Ալեքսանդրա Օքազիո Քորթեզին և Այանա Փրեսլիին՝ նրանց գործունեությունը որակելով ոչ հայրենասիրական: Նա նաև թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ նրանք պետք է ՝՝վերադառնան այնտեղ, որտեղից եկել են՛՛:
Կոնգրեսկան Օմարը այս քառյակից միակն է, ով չի ծնվել ԱՄՆ-ում: Նա ԱՄՆ ներգաղթած սոմալեցի փախստականների ընտանիքից է։
Վերջերս իր կողմնակիցների հանրահավաքին նախագահ Թրամփը մեղադրել էր Օմարին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապված մեկնաբանությունների համար: Անդրադառնալով ահաբելիկիչներին՝ Օմարը նրանց բնութագրել էր որպես «որոշ մարդիկ»:
Օմարի մեկ այլ հակասական հայտարարության հեղինակ է, որը կապված է Իսրայելի նկատմամբ ԱՄՆ վարած քաղաքականության հետ: Ըստ նրա՝ ամերիկացի հրեաները չափից մեծ ազդեցություն ունեն այս հարցում: Հետագայում Օմարը ներեղություն է խնդրել այդ հայտարարության համար:
Նախագահ Թրամփը վերջերս կրկին քննադատեց կոնգրեսականների այս քառյակին Սպիտակ տանը Պակիստանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ:
«Կարծում եմ նրանք վնասում են մեր երկրին: Հավանաբար նրանք ատում են մեր երկիրը»,- ասել է նախագահը։
Իսկ Մինեսոտայում կոնգրեսական Օմարին նրա կողմնակիցները ողջունել են բուռն ծափահարություններով: Նրանց շարքում է Խիզր Խանը, ով Իրաքում զոհված ծնունդով պակիստանցի ամերիկացի զինծառայողի հայրն է, ով քննադատել էր Թրամփին հակամահմեդական հռտետորաբանության համար 2016 թ.:
Վերլուծաբանները նշում են, որ նախագահի հնչեցրած քննադատությունը կոգրեսկանների քառյակին մեծ մասամբ անհիմն է, որի նպատակն է ոգևորություն առաջացնել իր կողմնակիցների շրջանում 2020 թ. ընտրություններին ընդառաջ:
https://www.amerikayidzayn.com/a/5013706.html