Դոնալդ Թրամփն առաջարկում է հետաձգել ընտրությունները
Thursday, July 30, 2020ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկում է հետաձգել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները: Ըստ նրա՝ փոստով քվեարկության դեպքում կարող են լինել խարդախություններ և սխալ արդյունքներ:
Նա առաջարկում է սպասել այնքան, մինչև մարդիկ կարողանան «պատշաճ, ապահով և անվտանգ» քվեարկել:
Դեռ պարզ չէ, թե ովքեր կսատարեն Թրամփի այս պնդումները, բայց նա վաղուց է դեմ փոստով քվեարկությանը:
Թվիթերյան իր էջում նախագահը գրել է, որ փոստով քվեարկությունը պատմության մեջ ամենաանարդարը կլինի, և մեծ ամոթ` ԱՄն-ի համար. «Փոստային քվեարկությունն արդեն իսկ ապացուցել է, որ այն աղետալի է եղել այն նահանգներում, որտեղ փորձարկվել է»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետդեպարտամենտը ցանկանում է փոստային քվեարկությամբ անցկացնել ընտրությունները՝ ելնելով կորոնավիրուսային իրավիճակից:
Իսկ ԱՄՆ սահմանադրության համաձայն, Թրամփը իրավասու չէ ընտրությունները ինքնուրույն հետաձգել: Այդպիսի որոշումը պետք է հաստատի Կոնգրեսը: Նախագահը Կոնգրեսի երկու պալատների վրա ուղղակի իշխանություն չունի:
https://www.amerikayidzayn.com/a/5524015.html