Դոլարն ու եվրոն էժանացել են
Tuesday, July 25, 2023ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 25-ին, կազմել է 386.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.15 դրամ (նվազել է 2.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496.57 դրամ (նվազել է 0.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-384 դրամով, վաճառվում է 387-389 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 419-429 դրամով, վաճառվում է 430-439 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.91-4.25 դրամով, վաճառվում է 4.30-4.56 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 387.50-388 դրամով:
Եվրոն գնվում է 424-426 դրամով, վաճառվում է 431-433 դրամով:
Ռուբլին գնվում է 4.20-4.22 դրամով, վաճառվում է 4.30 դրամով: