Բաքվին է փոխանցվել 1 գերի
Tuesday, February 9, 2021Փետրվարի 9-ին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անձնական վերահսկողությամբ Բաքվին է փոխանցվել 1 գերի:
Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հաղորդակցության դեպարտամենտը։
«Ի կատարումն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Տարված աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական վերահսկողությամբ ՌԴ օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) օդանավով Բաքու է հասցվել մեկ գերի, Երևան է վերադարձվել 5 գերի։ Ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ հայտարարության իրականացմանը»,- մասնավորապես ասել է Ռուստամ Մուրադովը։
Նշենք, որ հայրենիք են վերադարձել Թաթուլ Սամվելի Ալոյանը, Արայիկ Հրաչյայի Գալստյանը, Հովհաննես Գևորգի Իսրայելյանը, Վահրամ Արայիկի Մովսիսյանը, Կարեն Արայիկի Մանուկյանը։
https://factor.am/337013.html