Բաքվի դատարանը հեռակա կալանավորել ու միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ
Monday, November 23, 2020Ադրբեջանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես հաղորդվում է՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն) հոդվածով։
Գործը քննվել է նոյեմբերի 11-ին Բաքվի ռազմական դատարանում։ Իր հերթին էլ դատարանը բավարարել է հայցը ու Սեյրան Օհանյանի նկատմամբ հեռակա կալանքն է ընտրվել, որպես խափանման միջոց և նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
Բաքվի ռազմական դատարանից ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը այս փաստը հաստատել են։ Նշենք, որ Սեյրան Օհանյանը 1999-2007թթ․ եղել է Արցախի պաշտպանության նախարարը, իսկ 2008-2016 թթ․ եղել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Օհանյանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես, Շուշիի պաշտպանության մարտերին։