Արցախի ՊՆ-ն ահազանգում է՝ վերջին օրերին հակառակորդը տարբեր ուղղություններով խախտել է հրադադարը
Thursday, April 22, 2021Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, այսօր հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները», - ասված է հաղորդագրությունում։
Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ Արցախի պաշտպանական գերատեսչությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին:
https://www.azatutyun.am/a/31216707.html