Արցախի 20 հազարից ավելի քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատում ՀՀ-ում
Thursday, February 4, 2021Հայաստանում այս պահին ժամանակավոր բնակություն են հաստատում Արցախի կորցրած տարածքներից 20 հազարից ավելի քաղաքացիներ. չկա մի արցախցի, որ չունենա ժամանակավոր կացարան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում նիստում իր ելույթում վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Այս պահին Արցախի կորցրած տարածքներից 20 հազարից ավելի քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատում ՀՀ տարածքում: Սակայն կարող եմ փաստել, որ պատերազմի առաջին օրվանից սկսած՝ չկա մի արցախցի, որ չունենա ժամանակավոր կացարան: Եթե նույնիսկ լինում են դեպքեր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի համապատասխան կառույցներ, որտեղ ապահովում ենք ժամանակավոր կացարանով»,- ասաց նախարարը:
Առաքելյանի խոսքով՝ ՀՀ-ում բնակվողների ժամանակավոր բնակության ծախսերը փոխհատուցվում են:
https://armenpress.am/arm/news/1042236.html