Արդյո՞ք կորոնավիրուսը տարածվել է չինական լաբորատորիայից
Monday, May 4, 2020‘’Կորոնավիրուսը տարածվել է չինական լաբորատորիայից’’, հայտարարում են հետախուզության գործակալները
‘’Հինգ աչք’’ անվանումը կրող հետախուզական գործակալությունների ընկերակցությունը ներկայացրել է զեկույց այն մասին, որ Չինաստանը մտածված կերպով ոչնչացրել է կորոնավիրուսի համաճարակի տարածման մասին տվյալներն ու մարդուց մարդ հիվանդության տարածման տեղեկությունները: Այս մասին ‘’Fox News’’ գործակալությանը հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք:
ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան ու Նոր Զելանդիան ընդգրկող այս ընկերակցության 15-էջանոց փաստաթղթի մասին է տեղեկացրել Ավստրալիայի ‘’Saturday Telegraph’’ թերթը:
Չնայած ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները չեն հաստատում 15-էջանոց փաստաթղթի մասին լուրերը, ամերիկացի ավագ պաշտոնատար անձանցից մեկը հայտարարել է, թե տեղեկությունները համապատասխանում են ԱՄՆ-ի հետախուզության այն տեղեկություններին, որոնց համաձայն Չինաստանն իմացել է մարդուց մարդ վարակն անցնելու մասին, սակայն խուսափել է դրա մասին բարձրաձայնելուց:
Ըստ որոշ տեղեկությունների, վարակը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող վարակաբանական մի հաստատությունից: Ավստրալիայի հետախուզությունը գտնում է, որ այն ծագել է կենդանիների շուկայից: Մի բան, որին դեռեւս չի հավատում ԱՄՆ-ը: Ամերիկացի վերը նշված պաշտոնյան շաբաթ օրն ասել է, թե ԱՄՆ-ի հետախուզական 17 գործակալությունների 70-75 տոկոսը հավատացած են, որ կորոնավիրուսը տարածվել է չինական լաբորատորիայից: Մյուս գործակալությունները, ըստ նրա, դեռեւս կասկածում են, քանի որ, ասում է նա, ‘’ծուխ կա, սակայն` առանց կրակի’’:
ԱՄՆ-ում սկսվել է լայնածավալ հետաքննություն, պարզելու համար, թե իրոք վիրուսը տարածվել է Ուհանի վարակաբանական հաստատության լաբորատորիայից, թե ոչ:
https://www.amerikayidzayn.com/a/5402495.html