Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել
Thursday, August 13, 2020Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ նշելով, որ գերեզմանատունը պատկանում է հայկական եկեղեցական ֆոնդին:
Գերեզմանատունը գտնվում է Անկարայի Սինջանի շրջանում: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից ստեղծված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության փոխնախագահ Մուստաֆա Յեներօղլուն այդ հարցն արդեն քննարկել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ:
«Գերեզմանից հանված ոսկորները պետք է կրկին թաղվեն և տարածքը պետք է պաշտպանված լինի: Գերեզմանոցի տարածքը պետք է պահպանվի: Գերեզմանատների և մշակութային ժառանգության պահպանումը քաղաքակրթության անհրաժեշտություն է»,- ասել է Յեներօղլուն։
https://armenpress.am/arm/news/1024913.html