ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում
Tuesday, July 23, 2019ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, որն առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, առաջիկայում տեղի կունենա Էսպերի երդմնակալության արարողությունն ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում:
Վերջինիս թեկնածությունը Թրամփն առաջադրել էր հունիսին: Այդ պաշտոնում Էսպերը փոխարինելու է Պատրիկ Շանահանին
https://armenpress.am/arm/news/982621.html