Նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ չինական ապրանքների նկատմամբ սակագների բարձրացումը կօգնի Չինաստանի հետ առևտրային հավասարակշռության հաստատման հարցում: Չինաստանն ԱՄՆ է ներմուծել 540 միլիարդ դոլարի ապրանք անցած տարի, իսկ ԱՄՆ-ից Չինաստան է ներմուծվել ընդամենը 120 միլիարդ դոլարի ապրանք:
Առևտրային բանակցությունների տապալումից հետո կողմերը միմյանց նկատմամբ սահմանեցին մաքսային վճարումներ, որոնք ազդեցին ապրանքների գների վրա:
Չինաստանում աշխատավարձերի ցածր մակարդակը թույլ է տալիս ապրանքները արտադրել ավելի փոքր ծախսով, քան եթե դրանք արտադրվեին ԱՄՆ-ում, սակայն սակագների աճը բարձրացնումը է ապրանքի գինը ամերիկացի սպառողների համար:
Ուստի այս սակագինը սահմանված է ամերիկյան ընկերություններին օգնելու և չինական ապրանքների գնային առավելությունը վերացնելու նպատակով:
Կողմերի միջև առևտրային պատերազմն իր գագաթնակետին հասավ 2018 թվականին, երբ նախագահ Թրամփը սակագներ կիրառեց շուրջ 200 միլիարդ ԱՄՆ դոլարի չինական ապրանքների նկատմամբ ՝ բարձրացնելով դրանց գները մոտ10 տոկոսով: Չինաստանն արձագանքեց ի պատասխան՝ սակագներ սահմանելով շուրջ 60 միլիարդ ամերիկյան ապրանքների նկատմամբ՝ այսպիսով հարվածելով ամերիկյան ավիացիոն, ավտոմեքենաշինության և գյուղատնտեսության ոլորտներին:
Մայիսին Թրամփը 25 տոկոսով կրկին բարձրացրեց սակագները, որին ի պատասխան Չինաստանը հավասարաչափ բարձրացրեց վճարումներն ամերիկյան ապրանքների ներմուծման համար, որի արդյունքում տուժեցին սոյա արտադրող ամերիկացի ֆերմերները: Վերջիններիս արտադրանքի ներմուծումը Չինաստան անցած տարի կրճատվել է 50 տոկոսով՝ համեմատած 2017 թվականի հետ:
https://www.amerikayidzayn.com/a/4939133.html