ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման դատապարտված մեքսիկացի հայտնի նարկոբարոնը բողոքարկել է դատարանի վճիռը
Tuesday, July 23, 2019Մեքսիկացի նարկոբարոն, El Chapo մականունով հայտնի Խոակին Գուսման Լոերայի նոր փաստաբանը բողոքարկել է նրա ցմահ ազատազրկման դատավճիռը, որը հրապարակվել էր անցած շաբաթ, ընդ որում՝ դատավճռին սիմվոլիկ 30 տարվա ազատազրկում էր ավելացվել, գրում է Daily Mail-ը:
Ցմահ ազատազրկումից բացի դատարանը պարտադրել է նարկոբարոնին 12,6 մլրդ դոլարի տուգանք վճարել. այդքան է գնահատվում նրա կարտելի՝ ԱՄՆ-ում թմրաբիզնեսից ստացած եկամուտը:
Նշվում է, որ վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումը կարող է մինչև մեկ տարի տևել, իսկ այդ ընթացքում նախկին թմրաբարոնը կմնա Կոլորադո նահանգի առավելագույն հսկողության բանտում, ուր տեղափոխվել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել նրա հերթական փախուստի ծրագրի մասին:
Վաթսուներկուամյա Գուսմանը թմրաբիզնեսով զբաղվող «Սինալոա» կարտելի հիմնադիրն է: Նրա կարտելը 25 տարի շարունակ հարյուրավոր տոննաներով կոկաին, հերոին, մետամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ է ներկրել Միացյալ Նահանգներ:
Գուսմանը 1993թ.-ին կոլումբացի խոշոր նարկոբարոն Պաբլո Էսկոբարի սպանությունից հետո թմրաբիզնեսի ոլորտում ամենաազդեցիկ մարդն է համարվել: 2001թ.-ին նա փախել էր Մեքսիկայի բանտից և շուրջ 13 տարի թաքնվել էր իշխանություններից, այնուհետև 2015թ.-ին կրկին փախել էր բանտից: 2017թ.-ի հունվարին Մեքսիկայի իշխանությունները թմրաբարոնին ԱՄՆ էին արտահանձնել, որտեղ այս տարվա փետրվարին 3 ամիս տևած դատավարությունից հետո նա մեղավոր է ճանաչվ
https://m.shamshyan.com/hy/article/2019/07/23/1130651/