ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն հանդիպել է կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմյուել Բրաունբեքի հետ
Friday, June 7, 2019Հունիսի 4-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմյուել Բրաունբեքի (Samuel D. Brownback) հետ:
Դեսպան Ներսեսյանը խոսեց Երևանում վերջերս կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքների, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի ու ՀՀ Ազգային ժողովի միջև Ժողովրդավարության գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության մասին` ընդգծելով, որ այս զարգացումները վկայում են երկկողմ հարաբերություններում տեսանելի առաջընթացի մասին:
Կողմերն անդրադարձան հուլիսի 16-18-ին Վաշինգտոնում կայանալիք Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին և քննարկեցին կրոնական ազատության հարցերով ՀՀ կողմից ձեռնարկվող քայլերը: Կողմերը անդրադարձան նաև Մերձավոր Արևելքի քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանության հարցով համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի:
https://m.shamshyan.com/hy/article/2019/06/07/1126813/