ԱՄՆ-ի Սենատում հանրապետականները հրապարակել են մի օրինագիծ, որը նախատեսում է դադարեցնել արդեն 32-րդ օրն ընթացող կառավարության մասնակի փակումը։
Դեմոկրատները սակայն չեն կիսում հանրապետականների մոտեցումը, որ այս նախագիծը փոխզիջումային է և ընդգծում են, որ այն լիովին արտահայտում է նախագահ Թրամփի դիրքորոշումը:
Օրերս նախագահ Թրամփն առաջարկեց սահմանային պատի կառուցման համար 5,7 միլիարդ դոլար հատկացման դիմաց՝ մանուկ տարիքում երկիր մուտք գործած անօրինական ներգաղթյալներին կարգավիճակի պաշտպանություն շնորհել հավելյալ 3 տարով։
Սենատում մեծամասնության առաջնորդ, հանրապետական Միչ Մաքքոնելը նախատեսում է օրինագիծը հանել քվեարկության այս շաբաթվա ընթացքում:
Դեմոկրատներն իրենց հերթին առաջարկում են 1,3 միլիարդ դոլար հատկացնել սահմանային անվտանգության ուժեղացման համար՝ նախագահի առաջարկը որակելով ոչ արդյունավետ ու ծախսատար:
Կառավարության մասնակի փակումն ազդել է 800 հազար դաշնային ծառայողների վրա, որոնց մի հատվածը աշխատում են առանց վարձատրվելու: Այս ուրբաթ պետական շատ ծառայողներ չեն վարձատրվի արդեն երկրորդ անգամ:
https://www.amerikayidzayn.com/a/4754082.html