ԱՄՆ-ն սկսել Է զորքերի դուրսբերումն Իրաքի տարածքից Save Համօգտագործել
Monday, February 10, 2020ԱՄՆ-ն ձեռնամուխ Է եղել Իրաքից իր զինվորական ստորաբաժանումների դուրսբերմանը: Այդ մասին փետրվարի 10-ին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի խորհրդարանի պաշտպանության ու անվտանության կոմիտեի անդամ Ալի ալ-Ղանիմիին: Ստացված տվյալների համաձայն, ամերիկյան ուժերն սկսել են իրենց զորքերի դուրսբերումը 15 ռազմակայանից, որոնք գտնվում են Իրաքի տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ճշտել Է ալ-Ղանիմին, «Միացյալ Նահանգներն սկսել Է հեռանալ Իրաքից, իսկ ամերիկյան զորքերը սկսել են դե-ֆակտո դուրս բերվել 15 ռազմակայանից», որոնք տեղակայված են երկրի տարածքում: Պատգամավորը նաեւ նշել Է, որ «ամերիկացիները սահմանափակել են իրենց ներկայությունը երկու խոշոր բազաներով»: Նա ճշտել Է, որ խոսքը վերաբերում Է երկրի հյուսիսի Էրբիլ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին, ինչպես նաեւ Այն ալ-Ասադ ավիաբազային, որը տեղակայված Է Անբարի նահանգում՝ Բաղդադից 180 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:
Ալ-Ղանիմիի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում Է ամրանալ այդ երկու բազաներում, սակայն «երկրի խորհրդարանը եւ Իրաքի ժողովուրդը պնդում են, որ ամերիկյան զորքերը դուրս բերվեն բոլոր բազաներից»:
Իրաքի 15 ռազմական օբյեկտներից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման վերաբերյալ ամերիկյան կողմի պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/1004307.html