ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու Փաշինյանի ջանքերին. Ջոն Բոլթոն
Thursday, January 24, 2019ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հունվարի 23-ին ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ գրառում է կատարել «Twitter»-ի իր միկրոբլոգում:
«Երեկ ես զանգահարեցի Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու վերանշանակման կապակցությամբ և ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին տեղի ունեցած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելու նրա ջանքերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Բոլթոնը:
Հեռախոսազրույցի մասին ավելի վաղ գրառում էր կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե՛ պարոն Բոլթոնը, թե՛ ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»,- գրել է նա:
https://m.shamshyan.com/hy/article/2019/01/24/1115763/