ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի գործակալ է ժամանել Երևան
Monday, August 12, 2019«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս Հայաստան է ժամանել ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) գործակալը՝ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնի հետ աշխատելու համար։
Նա Երեւան է ժամանել Կալիֆորնիայից։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Երեւան էր ժամանել ՀԴԲ-ի մեկ այլ աշխատակից եւ աշխատում էր ՀՔԾ քննիչների հետ՝ ՀՔԾ վարույթում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով։ Ըստ տեղեկատվության՝ նոր ժամանած գործակալը, որը ազգությամբ հայ է, եւս աշխատելու է ՀՔԾ քննիչների հետ։ «Փաստինֆո»-ն փորձեց ՀՔԾ-ից ճշտել, թե որ քրեական գործի շրջանակներում է գործակալը ժամանել Երեւան, սակայն մեզ հայտնեցին, որ մամուլի խոսնակն այս պահին արձակուրդում է։
https://m.shamshyan.com/hy/article/2019/08/12/1132393/