ԱՄՆ կոնգրեսական Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը
Monday, April 22, 2019Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա է եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որին մասնակցում էին քաղաքապետ Էմիլի Գաբել Լադին և քաղաքային խորհրդի այլ անդամներ, գրում է Ամերիկայի Ձայնը:
Ներկաների թվում են եղել սենատոր Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի խորհրդի անդամ Լոռա Ֆրիդմանը, Լոս Անջելեսի շրջանային կառավարիչ Քեթրին Բարգերը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Բըրբենքի մասնաճյուղի ներկայացուցիչները:
Ավելի ուշ երեկոյան Բըրբենքի քաղաքապետարանի առջև անցկացվեց վառվող մոմերով արարողություն նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:
https://m.shamshyan.com/hy/article/2019/04/21/1122861/