ԱՄՆ-ի վարչակազմը սառեցրել Է օտարերկրյա պետությունների օգնության հիմնադրամների մի մասը. CNN
Wednesday, August 7, 2019ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը սառեցրել Է Կոնգրեսի կողմից տրամադրված այն միջոցների մի մասը, որոնք նախատեսված են օտարերկրյա պետություններին օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես օգոստոսի 6-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, հիմնադրամներն այժմ չեն կարող օգտագործվել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դրանց վերստուգում չանցկացնեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկու գերատեսչությունները պետք Է ուսումնասիրեն, թե ներկայում որքան միջոցներ են գտնվում այդ հաշիվներում, եւ ինչպես են դրանք ծախսվում: Փողը կարելի կլինի կրկին օգտագործել սոսկ ստուգումից երեք աշխատանքային օր անց, ստուգում, որն, ինչպես նշել Է հառուստաալիքը, կարող Է ձգձգվել:
CNN-ի տեղեկատությամբ՝ հիմնադրամների ծավալը, որոնց մասին խոսվում Է, կարող Է կազմել 2 միլիարդից մինչեւ 4 միլիարդ դոլար:
«Հաշիվները, որոնք մենք ուսումնասիրում ենք, ներառում են այն ծրագրերի ֆինանսավորման միջոցներ, որոնք շատերն արդեն երկար ժամանակ համարում են փողի զուր վատնում, օրինակ՝ արեւամարտկոցների գնում Կարիբյան ավազանի երկրների համար, Պակիստանի տիեզերական ծրագրի, Գվատեմալայի ֆուտբոլային ճամբարների ֆինանսավորում, ինչպես նաեւ աջակցություն այն երկրներին, որոնց օգնելն սկզբունքորեն հակասում Է Միացյալ Նահանգների շահերին»,- հեռուստաալիքին հայտարարել Է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան մի ներկայացուցիչ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
https://armenpress.am/arm/news/984109.html