ԱՄՆ-ը պատժամիջոցներից Իրանի կորուստները գնահատել է 50 մլրդ դոլար
Wednesday, June 26, 2019Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով զրկվել են 50 մլրդ դոլարից: Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 26-ին, հայտարարել Է ԱՄՆ-ի՝ Իրանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Պատժամիջոցներ սահմանելով՝ մենք Իրանի ղեկավարությանը զրկեցինք 50 մլրդ դոլարից»,-ասել Է նա՝ Թեհրանի իշխանություններին համեմատելով «կրոնական կոռումպացված մաֆիայի» հետ:
Հուքը նաեւ նշել Է, որ «իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալն Իրանի գործունեությանը հակազդելու անհրաժեշտ քայլ դարձավ, ինչպես նաեւ Թեհրանին մեղադրել Է Մերձավոր Արեւելքում բռնության ու ահաբեկչության տարածման մեջ։
https://m.shamshyan.com/hy/article/2019/06/26/1128454/