Ալիևը բարձրաձայնել է Հայաստանի տարածքների նկատմամբ իր նկրտումների մասին
Thursday, December 10, 2020Աշխարհի քարտեզի վրա 1918թ. հայտնված Ադրբեջան պետության նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է Բաքվում ռազմական շքերթի առիթն իր տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ ի ցույց դնելու համար: Նա հայտարարել է, թե իբր Սևանը, Զանգեզուրն ու Երևանն ադրբեջանական պատմական տարածքներն են:
Իլհամ Ալիևը նշել է՝ իբր «ադրբեջանական ժողովուրդը դարերով ապրել է այժմ Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնվող այդ տարածքներում, հետո տեղահանվել իրենց պատմական հողերից»:
Բաքվում անցկացվող շքերթին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն անթաքույց քաղաքական և ռազմական աջակցություն էր տրամադրում Ադրբեջանին՝ Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում:
https://armenpress.am/arm/news/1037392.html