ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 20 օրենքներում փոփոխություն նախատեսող օրինագիծը
Friday, January 24, 2020ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթով նախատեսվում է փոփոխություններ կատարել 20 օրենքներում՝ դրանցում «բնապահպանության բնագավառ» կամ «բնապահպանական ոլորտ» բառերը փոխարինելով «շրջակա միջավայրի ոլորտ» կամ «շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բառերով:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 114 կողմ ձայնով:
https://armenpress.am/arm/news/1002480.html